|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գիշերային հրետակոծության հետևանքով երկու մարդ է տուժել, տներ և առևտրային օբյեկտներ են վնասվել։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Կույբիշևսկի շրջանի գիշերային հրետակոծության հետևանքով բնակելի տներ, ինչպես նաև առևտրային օբյեկտներ են վնասվել Բակինսկի Կոմիսարների փողոցում և Տրուդովիե ռեզերվի պողոտայում։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ է տուժել»,– գրել է ԿուլեմզինըTelegram–ի իր ալիքում։
Ավելի ուշ նա նշել է, որ շրջանը հարձակման է ենթարկվել հարվածային անօդաչուներով, ինչի հետևանքով միջին ծանրության վնասվածքներ են ստացել 2006 թվականին ծնված մի երիտասարդ և 1992 թվականին ծնված մի տղամարդ, վնասվել են հինգ բնակելի տներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ։