|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի իշխանությունները փորձում են քաղաքական օրակարգ փոխել. այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա` արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում ուղղված է լինելու նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելուն և, ըստ էության, բանակցային գործընթացին նոր շունչ հաղորդելուն:
«Ադրբեջանը պատրաստ չէ այդ բանակցություններին, նրանք հասկանում են, որ քաղաքական բանակցությունների ճանապարհով իրենց առջև դրված խնդիրները չեն կարող լուծել, դրա համար էլ փորձում են օրակարգ փոխել և նորից տապալել բանակցությունների վերսկսման հնարավոր գործընթացը: Սա նրանց շտապողական քաղաքականության շարունակությունն է, որը այնքան է խորացել, որ ուշադրություն չի դարձնում ո՛չ միջազգային հանրության ճնշումներին, ո՛չ էլ հայկական կողմի պատժիչ գործողություններին»,- ասաց քաղաքագետը: