|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունված որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդամների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:
Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ, հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է:
Այս հանձնախմբի նպատակն է` դրա մասնակից հեղինակավոր անձանց միջոցով, տարբեր միջազգային հարթակներում առաջ մղելու արցախցիներին վերաբերվող օրակարգը` նրանց հայրենադարձությունից մինչև միջազգային իրավունքի հիման վրա նախատեսված պաշտպանություն:
Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` ի հեճուկս նրա անփառունակ ջանքերի, Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում:
Նկատենք, որ Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները»: