|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Զորակ-Դաշտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Մազդա 626» մակնիշի 35 OV 490 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Հ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մասիս քաղաքի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: