|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ԲՄՎ մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: