|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օգոստոսի 4-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոեմքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Մազդա 626» մակնիշի 34 NM 484 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ` 1966 թ. ծնված Ա. Կ.-ը, ուղևորներ` 1992 թ. ծնված Գ. Մ.-ը, 1993 թ. ծնված Մ. և 1972 թ. ծնված Գ. Ա.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: