|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 6-ին, ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ին «Նիսսան Տիդա» մակնիշի 34 CT 297 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 15-20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ` 1957 թ. ծնված Կ. Ա.-ը, 2001 թ. ծնված Ա. Գ.-ը և 1948 թ. ծնված Ս. Ն.-ը հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: