|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: «Անտեր ոչինչ չի լինում, ո՞վ է լինելու Սահմանադրության երաշխավորը»,- հարցրեց պատգամավորը:
Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ Սահմանադրության երաշխավորը Սահմանադրական դատարանն է: «Որևէ մեկը, որևէ պաշտոնատար անձ չի կարող երաշխավորել Սահմանադրությունը, ինչը չի նշանակում, որ երկիրն անտեր է դառնում: Երկիրն անտեր է դառնում այն ժամանակ, երբ ամբողջ երկրի ճակատագիրը վստահվում է միայն մեկ անձի»,- ասաց նա: