Միասին կարող ենք
կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-25 15:08
Քաղաքական

Հարց է առաջանում՝ սա ո՞ւմ օրն է, ո՞ւմ «քաղաքացին» է նշվում ու նշում. Մետաքսե Հակոբյան

Հարց է առաջանում՝ սա ո՞ւմ օրն է, ո՞ւմ «քաղաքացին» է նշվում ու նշում. Մետաքսե Հակոբյան

«Երեկ Հայաստանում և ամբողջ աշխարհով սփռված հայերը հիշում էին Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը։ Եվ դեռ երեք տարի էլ չի անցել Արցախի հայաթափումից՝ մեր ժամանակների հերթական ցեղասպանությունից»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Իսկ այսօր արդեն իրականությունից փախչելու փորձ է՝ ցավը ծածկելու, հիշողությունը թուլացնելու, պատասխանատվությունից խուսափելու, դավաճանությունն արդարացնելու…

Հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել։ Նրա ինքնությունը կառուցված է հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի վրա։

Եվ հարց է առաջանում՝ սա ո՞ւմ օրն է, ո՞ւմ «քաղաքացին» է նշվում ու նշում։

Աստված իմաստություն տա մեզ բոլորիս՝ տարբերելու ճշմարիտը կեղծից և չկորցնելու մեր ազգային արժանապատվությունը»։