Միասին կարող ենք
կարևոր
925 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-25 15:58
Սպորտ

Արսեն Հարությունյանը երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար

Արսեն Հարությունյանը երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները՝ 61 կգ Արսեն Հարությունյան, 74 կգ Նարեկ Հարությունյան, 92 կգ Մուշեղ Մկրտչյան, 125 կգ Խաչատուր Խաչատրյան։

Արսեն Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտերում ժամանակից շուտ հաղթել են համապատասխանաբար Վլադիմիր Եգորովին ու Կամիլ Կոսցելյուկին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հարությունյանը հաղթել է 11-0 հաշվով, Խաչատրյանը՝ տուշեով։

Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։

125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանն քառորդ եզրափակչու բառացիորեն վերջին վայրկյաններին ու 5-5 հաշվով պարտվել է Եվրոպայի գործող չեմպիոն, Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր Գեորգի Մեշվիլդիշվիլիին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Խաչատրյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 5-5 հաշվով ծանր հաղթանակ է տարել Իոն Մարկուի նկատմամբ ու նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։

Նարեկ Հարությունյանը քառորդ եզրափակչում 0-8 հաշվով պարտվել է Մուրադ Կուրամագամեդովին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

Մուշեղ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 1-6 հաշվով պարտվել է Ահմեդ Բատաևին: Եթե Բատաևը դուրս գա եզրափակիչ, հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա: