|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային երրորդ օրը մրցագորգ դուրս եկան 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 120 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Վերջինս պարտվեց հենց առաջին գոտեմարտում՝ 0:15 : Գերմանացի Նիկ Մաթուհինին գետնեց հայ ըմբիշին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը փայլուն մեկնարկ ունեցավ: Հայ ըմբիշն առաջին երկու գոտեմարտերը հաղթեց մեծ առավելությամբ: Նախ` 9:3 հաշվով հաղթեց հույն Ապոստոլոս Տասկուդիսին, ապա՝ քառորդ եզրափակիչում՝ 6:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Բուրկա Ալեքսանդրուին: Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշին չհաջողվեց առավելության հասնել ռուս Անվար Գեդուևի նկատմամբ: Այժմ Գրիգոր Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի ըմբիշ՝ Լեոնիդ Բազանի հետ:
Տեղեկացնենք, որ Գրիգոր Գրիգորյանը առաջին անգամ է մասնակցում մեծահասակների առաջնությանը: