|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատ ոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին:
Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:
Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: