|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Հաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը», — ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Երկրների առաջնորդները հանգամանորեն քննարկել են երկկողմանի և միջազգային օրակարգի հրատապ հարցերը՝ առանձնակի կարևորելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթն ու գործնական շփումների պարբերական աշխուժացումը։ Զրույցի ընթացքում շեշտվել է միջպետական երկխոսության խորացման անհրաժեշտությունը, որն այսօր դինամիկ կերպով զարգանում է ինչպես կառավարությունների, այնպես էլ գլխավոր նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով։