Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգով քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը։
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:
Կրեմլի մամուլի ծառայություն