|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հաստատել են փոխգործակցությունը զարգացնելու փոխըմբռնումը և պայմանավորվել տարբեր մակարդակներում շփումների շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են մարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ սխրանք ցուցաբերած վետերաններին։
«Հաստատվեց ռուս-ադրբեջանական բազմակողմանի փոխգործակցության ստեղծման փոխադարձ տրամադրվածությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա շփումների վերաբերյալ տարբեր մակարդակներում», - ասվում է հաղորդագրության մեջ: