|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Վերոնշյալ նախագծով կարգավորվում են քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է կատարել մի շարք աշխատանքներ, որոնց շնորհիվ տեղի կունենա գազազերծում (դեգազացիա)՝ թունավոր նյութերի վնասազերծում դրանց քայքայման, չեզոքացման, հեռացման միջոցով, կիրառելով քիմիական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մեթոդներ, կենդանիների, տեխնիկայի, սպառազինության, շինությունների լիակատար գազազերծում, քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացում, որը ենթադրում է անվտանգության կանոնների պահպանությամբ փրկարարական, որոնողափրկարարական, գազափրկարարական, հրդեհաշիջման, բուժասանիտարական միջոցառումների համալիր աշխատանքների իրականացում:
Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՊՆ-ը, Առողջապահության նախարարությունը, Գյուղատնտեսույթան նախարարությունը, ԱԱԾ-ն և այլ կառույցներ :