Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ԵԽԽՎ հանձնաժողովի այն ձևակերպմանը, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հերթական փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև:
Պատասխանելով հարցին, թե ո՞վ է թերացել հայկական պատվիրակությունից այս հարցում, որ նման բան է եղել, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ես սրան թերացում չէի ասի, քանի որ ունենք ընդունված բավական հաջող բանաձևեր: Ամսի 22-ին մեր պատվիրակության անդամները կրկին կմեկնեն: Այդ գործընթացը դեռ շարունակվում է»:
Հարցին, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից արդյոք գո՞հ է, պատասխանեց. «Մենք որևէ դժգոհություն չունենք, Հերմինե Նաղդալյանը իր պարտականությոնները կատարում է իր հնարավորությունների սահմաններում և մեր պատվիրակության հնարավորությունների սահմաններում: Նորից եմ կրկնում` մենք ժամանակ ունենք դեռ, և պետք չէ շտապողականություն ցուցաբերել` գնահատականներ տալու համար: Ի՞նչ է, մենք արդեն ավարտե՞լ ենք մեր առաքելությունը ԵԽԽՎ-ում»: