կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-12 11:34
Քաղաքական

Առաջին գիծը տեղափոխվել է Բաքու. Թևան Պողոսյան

Առաջին գիծը տեղափոխվել է Բաքու. Թևան Պողոսյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Բաքվում սկսվող Եվրոպական խաղերին: Ըստ նրա` առաջին գիծը տեղափոխվել է Բաքու, և պետք է հաջողություն մաղթենք մերոնց:

Պողոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ թերանալու արդյունքն է այն, որ ԵԽԽՎ-ն ասում է` Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ն, նշեց. «Թերացել է մեր դիվանագիտությունը, սակայն միայն մեր պատվիրակները չեն մեղավոր: Ադրբեջանը լոբբիստական աշխատանքներ է անում: Մենք դրա դեմ էլ պետք է պայքարենք»:

Պատգամավորը նշեց նաև, որ մենք պետք է եվրոպական պատվիրակներին բացատրենք, նրանց մոտ բարձրաձայնենք մեր խնդիրների մասին:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը` Թևան Պողոսյանը նշեց. «Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր մեղավորներն իրենց պատիժը կրեն: Համակարգն այսօրվա վիճակին հասցնողները պետք է պատասխանատվություն կրեն: Եթե հնարավոր է բարելավում անել այնպես, որ հոսանքը չթանկանա, պետք է այդ ուղղությամբ աշխատել»: