կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-08 09:05
Քաղաքական

Ծառուկյանը տեղափոխվել է ՀՀԿ-ի կադրերի ռեզե՞րվ. «Ժամանակ»

Ծառուկյանը տեղափոխվել է ՀՀԿ-ի կադրերի ռեզե՞րվ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել սատարել ոչ թե իր անդամ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, այլ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին:


Թեկնածուների առաջադրումը կսկսվի մայիսի 13-ից, եւ հայտնի չէ նույնիսկ, հարազատ կուսակցության սատարումը չստանալու դեպքում՝ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, կառաջադրվի, թե ոչ: Հայտնի են, սակայն, նրա պարբերաբար լարվող հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ, որի հետ, ի դեպ, նաեւ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր: Սակայն այս հարաբերություններն ակտուալ էին ՀՀԿ-ԲՀԿ պայքարի ակտուալության պայմաններում: Այսօր իրավիճակը փոխվել է, եւ ՀՀԿ-ի դիրքորոշումն, իհարկե, այդ փոփոխության վկայությունն է:

 

Իհարկե, Հանրապետականը գագիկ Ծառուկյանի թեկնածուին սատարումը թողել է Կոտայքի մարզային կառույցի իրավասությանը, այսինքն՝ սատարել են բավական ցածր ռանգով, այդպիսով ընդգծելով միգուցե սատարվողի ցածր ռանգը: Իսկ սատարվողն, իհարկե, ոչ թե բուն թեկնածուն է, այլ Գագիկ Ծառուկյանը: Սրան զուգահեռ՝ այսպիսով ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը վերահաստատում են մի բան՝ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, քաղաքականությունից չի հեռացվել, այլ պարզապես ԲՀԿ նախագահի պաշտոնից տեղափոխվել է ՀՀԿ-ի ոչ պաշտոնական կադրերի ռեզերվ եւ այդ ռեզերվում աշխատելու է Հանրապետական կուսակցության համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում