|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնի է, որ նախկին պատգամավոր, ներկայումս ձերբակալված Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ և սցենարով նկարահանված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, անորոշ ժամանակով էկրան չի բարձրանալու: Ֆիլմն ունեցել է փակ դիտում, որին մասնակցել է նաև թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, գնահատելով ֆիլմը, նա նշեց. «Պատմական իրականության հետ բավական մեծ հակասություններ կային, անգամ` հագուստների, տեսարանների, խոսակցությունների մասով: Դրվագը, որտեղ Էրդողանը ներկայացվում է որպես հայ, նույնպես իրականությանը չի համապատասխանում: Կարծում եմ` դաժան կադրերի առկայությունը արդարացված չէր, քանի որ դրանք չէին բխում ֆիլմի ընդհանուր տրամաբանությունից: Ֆիլմը ցուցադրությունից հանվել է կոմերիցիոն խնդիրների պատճառով, բայց, այնուամենայնիվ, ես` որպես պատմաբան, չհավանեցի` ո'չ սյուժետային, ո'չ էսթետիկ առումով»: