Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները:
«Այդ միջոցառումները, դրանց ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են իսկապես նոր և վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք լինել միասին ու հաստատակամ: Այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող են հասնել ավելի մեծ ձեռքբերումների»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն հասարակական կազմակերպություններին, կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում միջոցառումներն անցկացվեցին կազմակերպված, պատասխանատու և պրոֆեսիոնալ:
Վարման կարգով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց ԱԺ նախագահին, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կապակցությամբ կհայտարարվի համաներում: Գալուստ Սահակյանը նշեց, որ նման տեղեկատվություն ինքը չունի, և նման հարց չի քննարկվել: