|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահական ընտրություններից հետո կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ ընդգծեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ընտրություններից հետո ինչպիսի ընտրական արժեհամակարգ կստեղծվի, ինչպես կգնահատվեն ընտրությունները, ինչ նոր խնդիրներ կառաջանան, եւ ըստ այդմ էլ` կորոշվեն դերակատարները:
Դիտարկմանը, որ, ըստ էության, ամեն ինչ, կարծես, նորմալ է անցնելու, Սահակյանն արձագանքեց. «Իհարկե, եթե նորմալ անցնեն, եւ գնահատականներն այնպիսին լինեն, որը համարժեք է մեր տրամաբանությանը, բնականաբար, եւ այս դեպքում նոր մոտեցումներ կառաջանան, եւ այն դեպքում, եթե ինչ-որ արկածախնդիր գործընթացներ սկսվեն: Այսինքն` մինչեւ քաղաքական պայմանը չլինի, թե ինչպիսին է ընտրություններից հետո իրավիճակը, դերակատարներին շատ դժվար է որոշել, մանավանդ` մեզ համար, որովհետեւ ցանկացած դերակատարման համար շատ թեկնածուներ ունենք»:
Դիտարկմանը, թե, օրինակ, վարչապետի համա՞ր էլ շատ թեկնածուներ ունեն, նա կարճ պատասխանեց` դե, իհարկե:
«Երբ ասում եմ դերակատարների խնդիր, ամենեւին կարող է նշանակություն չունենալ, թե, օրինակ, տվյալ նախարարը կամ չինովնիկն ինչպես է աշխատել, կարեւորը քաղաքական պայմանն է, թե ինչ բարեփոխումների, ծրագրերի համար է պետք այդ դերակատարը: Անհնար է, որ նախագահական ընտրություններից հետո կադրային փոփոխություններ չլինեն: Դա ոչ միայն իշխանավորներից է կախված, այլեւ կյանքը թելադրում է նաեւ իրենը: Նախագահական ընտրություններից շարունակվելու է այն դրականը, որ եղել է»,- նշեց Սահակյանը: