Աֆղանստանի Գերաթ գավառում սննդային թունավորման պատճառով հոսպիտալացվել են 10-14 տարեկան մոտ 100 դպրոցական, գրում է BBC-ն:
Ամենայն հավանականությամբ թունավորման պատճառը եղել է լոբին, որ երեխաները գնել են դպրոցի մոտակայքից:
Վաճառողը երեխաներին իբր ասել է, որ լոբին կնպաստի քննությունները հաջող հանձնելուն:
Աֆղանստանի իրավապահները չեն բացառում, որ զանգվածային թունավորումը ծրագրված է եղել իսլամիստ ծայրահեղականների կողմից: