|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ Ալաբամա նահանգի ոստիկանությունը շրջափակել է շենքը, որում 65-ամյա զինված տղամարդը պատանդ է պահում 6-ամյա երեխայի. տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նա մոտեցել է դպրոցական ավտոբուսին եւ պահանջել, որ դպրոցականներից մեկն իրեն մոտենա: Երբ վարորդն ասել է, որ երեխաներից ոչ մեկին թույլ չի տա դուրս գալ ավտոբուսից, տղամարդը կրակ է բացել, ինչ հետեւանքով վարորդը մահացել է: Այնուհետեւ հանցագործը երեխաներից մեկին պատանդ է վերցրել ու փախել:
Ոստիկանները այժմ բանակցություններ են վարում նրա հետ: Տղամարդը խոստացել է, որ երեխային չի վնասի: