կարևոր
445 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 18:03
Քաղաքական

Տեղյակ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, հանդիպել ենք․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահը Էդմոն Մարուքյանի՝ ընդդիմության միավորման կոչին ծանոթ չէ, փոխարենը գիտի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի առաջարկը։ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սաղաթելյանի հետ հանդիպում եղել է։

«Բոլոր դրույթները, որոնք Իշխան Սաղաթելյանը շարադրել է գրավոր, մենք վաղուց խոսել ենք։ Այստեղ կարևորը հայտարարություն անելը չէ, այլ այն, որ բոլորը գիտակցեն ու տակից գլխից կամ բացահայտ իրար չքննադատեն՝ հատկապես ՀՀԿ-ին»,– ասաց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր դերակատար ուժերին առանցքային հարցերի շուրջ միավորված գործելու առաջարկություն էր ներկայացրել։