|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պարզվում է, որ 10 տիրադավերի ակցիային երեկ մասնակցող Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը լավ չգիտի, թե ինքը որտեղ է սովորել:
Ըստ Սափեյանի պաշտոնական կենսագրության 2000-2005 թթ. սովորել է Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Նախ, ագրարային համալսարանը 2005թ. կոչվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան:
Yerkir.am-ը պարզեց, որ ագրարային համալսարանը երբևիցե չի ունեցել ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ֆակուլտետ: Այդ ֆակուլտետը միշտ կոչվել է ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ:
Որակավորման մասով Սափեյանը նույնպես կիսատ է նշել (տես դիպլոմը):
Ագրարայինն այդ տարիներին շրջանավարտներին շնորհել է տնտեսագետ-հաշվապահի, տնտեսագետ-կազմակերպչի, տնտեսագետ-ֆինանսիստի որակավորումներ, և ոչ թե ուղղակի տնտեսագետի:
Ստացվում է, որ քաղաքապետը չգիտի, թե որտեղ է սովորել և ինչ որակավորում ունի: Գոնե դիպլոմից ճիշտ արտագրեր։