|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
«ՄեգաԹրեյդ» ընկերությունը Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք բերված համաձայնության և սահմանված ընթացակարգերի շրջանակում իրականացնելու է նավթամթերքի ներմուծում ՀՀ. Radar Armenia-ին հայտնեցին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ-ից։
«Սա մատակարարման այլընտրանքային ուղղության գործարկում է, որը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։
Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի «Ran Oil» ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը։
Մենք կարևորում ենք մատակարարման կայունությունն ու կանխատեսելիությունը և համոզված ենք, որ նոր աղբյուրների ներգրավումը կնպաստի վառելիքի շուկայի հավասարակշռությանը և կամրապնդի մեր երկրի էներգետիկ ու տնտեսական դիմակայունությունը»,- նշեցին ընկերությունից։