|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օրուգիշեր աշխատում են Կաթողիկոսի և նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ:
Դա էր նաև պատճառը, որ երեկ իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի՝ Եզրաս Արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել խորհրդային միության տարիներին:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ խոշորացույցի տակ են նաև Կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները. ստուգվում են նրանց բոլորի կապերը՝ ճնշումները Կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար:
Նշենք, որ նախօրեին գրել էինք՝ Կաթողիկոսի դեմ ռեպրեսիաները ավելի են ուժեղանալու, հրաժարականի պահանջը չիրականացնելու դեպքում՝ Կաթողիկոսին իրավապահները կալանքի կտանեն ստիպելով հրաժարական գրել»։