|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իմ հաճախորդ Ռուբեն Վարդանյանի գործում՝ նրա ցուցադրական քաղաքական դատավարության շրջանակում, որն ընթանում է Բաքվի ռազմական դատարանում, տեղի է ունենում սարսափելի, բայց ոչ զարմանալի զարգացում։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Х-ի իր օգտահաշվում։
«Եվս մեկ դռնփակ նիստում պետական մեղադրողները ավարտել են իրենց «գործը» և պահանջել են, որ Ռուբենը դատապարտվի ցմահ ազատազրկման՝ հիմնվելով նրա դեմ ներկայացված տասնյակ կեղծ մեղադրանքների վրա։
Սակայն ճշմարտությունն այն է, որ Ռուբենը բանտարկված է մյուս հայ-քրիստոնյա բանտարկյալների հետ միասին՝ պարզապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար»,- գրել է Ջարեդ Գենսերը։