կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 23:38
Հասարակություն

Անհայտ գրային նշաններ Երևանի ուրարտական դամբարանից. Միքայել Բադալյան

Անհայտ գրային նշաններ Երևանի ուրարտական դամբարանից. Միքայել Բադալյան

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը գրել է.

«Սիրելի բարեկամներ

Այստեղ կարող եք ծանոթանալ Պատմաբանասիրական հանդեսի վերջին համարում լույս տեսած իմ վերջին հոդվածում, որտեղ անդրադարձ եմ կատարել Երևանի ուրարտական դամբարանի մուտքի ճակատային հատվածին և դամբարանի տարածքից հայտնաբերված երկու տուֆե բբեկորների վրա արված անհայտ գրային նշանների հետ: Մինչ այդ տուֆե բոկորներից մեկի գծանկարը հրապարակվել է երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի կողմից: Իմ հոդվածում գիտական շրջանառության մեջ են դրվել նաև մյուս երկու բեկորները: Արդյունքում, առանձնացրել եմ 12 գրային նշան, փորձել գտնել դրանց զուգահեռները: Այն որ գրային նշանների մի մասը դամբարանի մուտքի ճակատին է, ինքնին լուրջ փաստարկ է, իսկ 12 տարբեր նշանների փաստը կարող է խոսել մեր մայրաքաղաք Երևանի տարածքում մինչ այս անհայտ գրային համակարգի կիրառման մասին: Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ գրային նշաններից մի քանիսն խիստ նման են հայկական միջնադարյան ծածկագրության տարբեր տեսակների մեջ գործածված տարբեր տառերի կամ նշանների: Ստորև կարող եք անցնել հղմամբ և ծանոթանալ հոդվածին: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Պատմաբանասիրական հանդեսի գլխավոր խմբագիր պարոն Անուշավան Զաքարյանին և ամբողջ խմբագրակազմին, ինչպես նաև՝ իմ գործընկերներրին Khachik Harutyunyan, Վալտեր Կունտներին, Ռըֆատ Քուվանչին՝ հոդվածի պատրաստման ընթացքում տրված արժեքավոր խորհուրդների համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևան մոլի տնօրինությանը և աշխատակից Հրաչյա Գաբոյանին՝ հոդվածի պատրաստման ընթացքում մի քանի անգամ ինձ սիրով թույլ տալու իմ հետազոտություններն իրականացնելու համար:

Թեմայի վերաբերյալ ունեցած հարցազրույցի համար շատ շնորհակալ եմ Gohar Telman Hakobyan-ին:

Նաև կիսվեմ մի շատ կարևոր լուրով: Իմ սիրելի ընկերներից մեկի՝ տաղանդաշատ երիտասարդ գիտնական Հենրիկ Դանիելյանի հետ սկսել ենք մի շատ կարևոր նախագիծ՝, այն է Հնագույն Հայաստանի տարբեր հուշարձանների և դրանց տարբեր հատվածների եռամաս վերակազմությունններ, որոնցից որոշները դառնալու են անիմացիոն հետաքրքիր նյութեր: Մինչ այդ ինքս տարբեր կերպ աջակցել եմ տարբեր հնագույն հուշարձանների եռաչափ վերակազմությունների փորձերին, սակայն, այս ծրագիրը մենք իրականացնելու ենք այլ չափորոշիչներով, այլ որակով և երախտագիտությամբ: Իդեպ, Հենրիկի հետ մենք շահել ենք դրամաշնորհ, որի արդյունքում @national association for armenian studies և Knights of Vartan Fund for Armenian Studies կազմակերպությունների կողմից ստանալու ենք ֆինանսական աջակցություն և ձեռք ենք բերելու գերհզոր համակարգիչ՝ մեր հետազոտություններն առավել որոկով և արագ իրականացնելու համար: Գոհարի հետ հարցազրույցում կարող եք տեսնել Հենրիկի կողմից արված Թեյշեբաինիի կարասային սրահներից մեկի մի հատվածի եռաչափ վերակազմություն: Իսկ մանրամասները՝ շատ շուտով:

Դե Երևանի ուրարտական դամբարանի անհայտ գրային համակարգի վերբերյալ իմ հոդվածին ծանոթանալու համար էլ կարող եք անցնել այս հղմամբ»: