|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Փյունիկ»-ն օգտվեց «Ուլիս»-ի սայթաքումից, և սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը: Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ռազիկ Հակոբյանը, իսկ 4րոպե անց Կամո Հովհաննիսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռազմիկ Հակոբյանը ձևակերպելով դուբլ՝ հաշիվը դարձրեց 3:0: 68-րդ րոպեին Զավեն Բադոյանը խփեց այս խաղի վերջին գոլը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը միավորների քանակը հասցրեց 45-ի և միավորների տարբերությունն «Ուլիս»-ի նկատմամբ հասցրեց 7-ի:
Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Գանձասար»-ը Կապանում կհյուրընկալի «Բանանց»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը Երևանում ուժերը կչափի «Շիրակ»-ի հետ: