|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ նահանգ` Հավայան կղզիների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ու ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. տեղեկացնում է Asbarez-ը:
Բանաձևում ասվել է. «Սենատը միանում է Հավայան կղզիների հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Նաև կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին` երբեք չմոռանալ մարդկության դեմ արված այդ սարսափելի հանցանքները»:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրման գործընթացին ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: