|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հավայան կղզիների իշխանությունները մտադիր էր հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում:
Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:
Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով: