|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վեդիում օրերս բրուցելոզի մեկ դեպք է գրանցվել: Yerkir.am-ի հետ զրույցում Վեդու բուժկենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը նշեց, որ հիվանդանոց է դիմել մի տղամարդ` թոքաբորբոքով, և նրան հետազոտելուց հետո են նաև բրուցելոզ հայտնաբերել:
«Վարակի աղբյուրը չենք կարող ասել, թե ինչն է, բայց նա մսավաճառ է: Նա հիմա բուժում է ստանում, վիճակը բավարար է: Տղամարդու մոտ բրուցելոզ հայտնաբերելուց հետո դիմել ենք սանէպիդկայան, որպեսզի նրա ընտանիքի անդամներին նույնպես հետազոտեն: Նրա երեխան նույնպես մեզ մոտ է պառկած, սակայն, բարեբախտաբար, նրա մոտ չի հայտնաբերվել բրուցելոզ»,- ասաց Տալոյանը: