|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը:
Վահան Հովհաննիսյանի ընկերները՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հիշեցին ընկերոջը: Արծվիկ Մինասյանն ընդգծեց. «Վահանը թողեց մի հետագիծ, որին եթե հետեւենք՝ վստահ եմ, մեր պետությունն ավելի ուժեղ կդառնա»: Դավիթ Իշխանյանն էլ Վահան Հովհաննիսյանին որակեց «ասպետ Վահան»:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: