|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ-ում երկու օրինագիծ չի ընդունվել ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների` քվեարկությանը չմասնակցելու պատճառով:
Այսպես` «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք»-ի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ երկրում, տեղեկատվական և իրավական ցածր մակարդակի պայմաններում, քաղաքացու անձնական տվյալների արտահոսք կարող է լինել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ընդմիջումից հետո իրավունք էլ չունեի ձայն տալու, մտածում էի` կարգին դրսևորում կունենաք»:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքին` 57 պատգամավոր, և օրենքները չընդունվեցին: