|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում հրատարակված այն լուրերին, թե Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել համոզել Սերժ Սարգսյանին, որ ընտրվի ԳՄ անդամ, ու թեև ընդգրկվել է, լուսանցքում է մնալու:
Շարմազանովը նշեց, որ Հանրապետականի գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ լուսանցքում չի կարող լինել և Հանրապետականի ղեկավար կազմի ներկայացուցիչ է:
«Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է, իսկ մնացածս իրականացնում ենք քաղաքականություն, որը բխում է լիդերի քաղաքականությունից: Ով ինչ պաշտոնում կլինի, դա ինձ համար երկրորդական է: Հիմա ես ԱԺ փոխնախագահ եմ, բայց հետո կարող եմ լինել սովորական գործազուրկ, դա չի նշանակում, որ ես կուսակցական ավելի ակտիվ գործունեություն չպետք է իրականացնեմ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք մամուլի հրապարակումներ են, ինքը նման տեղեկություններ չունի, և պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում, մանավանդ, որ այն ուրիշ տեղում է:
Պնդմանը` նման բան ընդհանրապես չի՞ եղել, Շարմազանովը պատասխանեց, որ կարող է միայն ասել, որ գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել երեկ, և ներկայացրել են 21 հոգանոց ցուցակ, որը համագումարը հավանության է արժանացրել: