|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
U2 ռոք խմբի լիդեր Բոնոյի կողմից նկարահանված սոցիալական գովազդը արգելվել են եթեր հեռարձակել հեռուստաալիքներով, քանի որ այն կարող է խախտել քաղաքական գովազդի համար սահմանված կանոնները: Այն նույնիսկ անհեթեթ է համարվել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կարճամետրաժ ֆիլմը Բոնոյի կազմակերպած «Այլեւս ոչ մի սովահար» արշավի մի մասն է: Այս արշավի միջոցով Բոնոն կառավարությանը ստիպում է պայքարել սովի դեմ Աֆրիկայում:
Տեսահոլովակում նկահարանվել են հենց Բոնոն եւ համաշխարհային մի քանի աստղեր` Ջորջ Քլունին, Քոլին Ֆարելը եւ Քրիստին Դեւիսը:
Գովազդի եթեր հեռարձակման թույլտվություն տվող Clearcast ընկերության մամուլի խոսնակը հայտարարել է, թե տեսանյութում կան մի քանի արտահայտություններ, որոնք քաղաքական բնույթ ունեն, եւ որ հեռուստաընկերությունը հեռարձակի այն, կտուգանվի եւ նույնիսկ կարող է զրկվել հեռարձակման լիցենզիայից: