|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները առաջարկում են խորհրդարանի նիստերը on-line հեռարձակել: Նրանք հանդես են եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Ինչպես նշված է կուսակցության հաղորդագրության մեջ, նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության մասին հասարակության իրազեկվածության, ինչպես նաեւ խորհրդարանի հեղինակության ու վստահության բարձրացմանը:
Խմբակցության կարծիքով` Ազգային ժողովի նիստերի on-line հեռարձակումը պետք է իրականացվի www.parliament.am պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
Ըստ «Ժառանգության»` ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկների խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting, Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:
Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի լիագումար նիստերի ընթացքում: