|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Ընտրությունների գերագույն խորհրդի որոշմամբ` կասեցվել է Թուրքիայի պետական հեռուստաալիքով հեռարձակվող 7 ծրագիր:
Ըստ Hurriyet-ի՝ գերագույն խորհուրդը պետական հեռուստաալիքին «պատժելու» պատճառ է համարել այն, որ սույն հեռուստաալիքը նախագահական ընտրությունների ժամանակ Էրդողանի քարոզարշավին օրական տրամադրել է 5 ժամ 26 րոպե, իսկ մյուս թեկնածուների քարոզարշավն ընդհանրապես չի հեռարձակել:
Որպես պատիժ՝ կասեցված ծրագրերի փոխարեն պետական հեռուստաալիքն այսուհետ կհեռարձակի միայն կենդանական աշխարհի մասին պատմող ծրագրեր:
Կայքը նշում է, որ «սա պատմական պատիժ է 45 տարվա պետական հեռուստաալիքի համար»: