|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում Էրդողանի անվան հետ կապված զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Ըստ Hurriyet-ի՝ թուրքական քաղաքապետարաններից մեկը Էրդողանի պատկերով քանդակ է պատվիրել, սակայն չեն գնացել՝ այն վերցելու:
Կենդանիների արձաններ քանդակող, միևնույն ժամանակ` Էրդողանի քանդակի հեղինակ Նուհ Աչընի խոսքով՝ մեկ ամիս տևած աշխատանքից հետո ավարտել է Էրդողանի՝ 2 տոննա կշռող և 4 մետր բարձրության քանդակը:
«Մինչ մենք քանդակն ավարտին կհասցնեինք, երկրում իրարանցում եղավ՝ հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Այդ կապակցությամբ էլ շատ նեղված ենք: Դեպքերից հետո քանդակն ինձ վրա մնաց՝ ո\'չ հարցնող կա, ո\'չ՝ վերցնող: Մեր նախագահի քանդակը չվերցրեցին: Այն տեղադրել եմ արհեստանոցի դիմաց»,- ասել է «Էրդողան»-ի հեղինակը, ով մինչը վերջին «գլուխգործոցը», հիմնականում քանդակել է կենդանիների պատկերներ: