կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-15 12:48
Հասարակություն

Թմրանյութ՝ դաշնամուրում

Թմրանյութ՝ դաշնամուրում
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման  համաձայն՝  նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները  1959 թ. ծնված  Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ  մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ` 13  գլանակներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն: