|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի կառավարությունում պաշտոնանկություններով և կողմերին կոչ է անում գործել՝ երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով: Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի հաղորդագրությունում. հայտնում է РИА Новости-ն:
Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես նաև Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, ԱԳՆ ղեկավար Մայա Պանջիկիձեի և նրա տեղակալների պաշտոնանկություններով:
«Մենք բարձր ենք գնահատում այս նախարարների արժանիքներն իրենց երկրի առաջ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հետ գործընկերության հարցում»,- ասված է հայտարարությունում: