|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ն անհանգստացած է ՌԴ-ի հետ համագործակցությունը ամրապնդելու և ընդլայնելու Թուրքիայի ցանկությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Պալմերը։
«Կցանկանայի ընդգծել, որ ԱՄՆ-ն և Թուրքիան դաշնակիցներ են։ Այդ հարաբերությունները էականորեն տարբերվում են Թուրքիայի և ՌԴ-ի հետ հարաբերություններից։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է ՌԴ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու մտադրությամբ։ Դա նաև վերաբերում է ռուսական սպառազինության ձերքբերմամբ», - նշել է Պալմերը։
Ըստ նրա՝ Թուրքիան վերջին հաշվով կհիասթափվի Մոսկվայից՝ մասնավորապես Սիրիայի հարցում։ «Կան ոլորտներ, որոնցով ՌԴ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ էներգետիկա, առևտուր, զբոսաշրջություն», - եզրափակեց ամերիկացի պաշտոնյան։