|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին` իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերին, ընդամենը ասաց. «Լավ էլի»: Նա նաեւ նշեց, որ նման հարց չի քննարկվել:
«Իսկ եթե առաջարկվի փոխվարչապետի պաշտոնը, կցանկանա՞» հարցին պատասխանեց. «Պետական պաշտոնները ցանկությամբ չեն զբաղեցնում»:
Նշենք, որ իշխանության ծրագրերը փոխվել են: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները կարգավորվում են: Փոխվարչապետի պաշտոնն էլ զբաղեցնելու է նոր ստեղծվելիք նախարարությունը ղեկավարող Վաչե Գաբրիելյանը: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանն անձամբ է Գաբրիելյանին առաջարկել փոխվարչապետի պաշտոնը: