|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, նշեց, որ իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի, իսկ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը փարատեց այդ կասկածները:
Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` հոկտեմբերի 27-ի ոճրագործության կործանարար հետևանքներն առ այսօր հաղթահարված չեն: «Մենք բոլորովին այլ երկրում կապրեինք, այլ զարգացում կունենար երկիրը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: Ո՞վ է հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին, բայց ամեն ինչ արվեց, որ գործը չբացահայտվի, թեև ես հույս ունեմ, որ մի օր այն կբացահայտվի»,- ասաց նա: