|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային մեծ պահանջ:
«Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, և ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը»,- ասել է Ստ. Դեմիրճյանը։
Անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման մասին դիմումին՝ Ս. Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։