|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Բաքվի բանտերում ապահվող հայ գերիների հարցի լուծման բանալին գտնվում է Հայաստանի իշխանությունների մոտ»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ առնվազն այս հարցը օրակարգ դարձնելու և հետապանդելու հարցում առաջնային դեր և նշանակություն պետք է ունենա ՀՀ իշխանությունը։
«Սա չի քննարկվում։ Բայց մենք մեր պահանջը ուղղում ենք ոչ միայն Հայաստանի իշխանություններին, նաև միջազգային հանրության այլ դերակատարների, ցույց ենք տալիս, որ մարդիկ նաև ձեզնից պահանջելիք ունեն»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չասող որոշակի հայտարարություն է այսօր արել։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ հայ գերիների՝ այնտեղ գտնվելն արդեն հակասում է միջազգային իրավունքին։