|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:
«Զվարթնոց» օդանավակայանում նա լրագրողներին ասել է, որ ադրբեջանական գերության մեջ ենթարկվել է ճնշումների` նրան անընդհատ ծեծել են և հայհոյել, սպառնալիքի տակ ստիպել ցուցմունքներ գրել:
Ինջուղալյանն ասել է նաև, որ պատրաստվում է շարունակել ծառայությունը հայկական բանակում:
2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 03-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: