|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջերս Ադրբեջանի գերությունից փրկված և երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանն իրեն լավ է զգում. Yerkir.am-ին հայտնեց Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
«Երեկ ենք «Սկայփ»-ով խոսել նրա հետ, ամեն ինչ նորմալ է: Դեռևս ոչնչով չի զբաղվում»,- հայտնեց Հարությունը, նաև նշեց, որ երեկվա զրույցի ժամանակ նույնիսկ տեսել են Հակոբին: Մինչ այս զրուցելիս են եղել առանց վեբ-տեսախցիկի:
Հարությունի խոսքով` Հակոբը Հայաստան գալ ցանկանում է, սակայն դեռևս չի հասել այդ երրորդ երկիրը, որը նրան ապաստան է տալու: Եվ միայն այնտեղ հասնելուց հետո պարզ կլինի, թե ինչ պայմաններով է այդ պետությունն իրեն ընդունելու, և արդյո՞ք Հակոբը կկարողանա Հայաստան վերադառնալ, ու դա ե՞րբ հնարավոր կլինի:
Իսկ ինչ վերաբերում է գտնվելու վայրին, Հարությունը նշեց, թե, իրենց տեղեկություններով, Հակոբը Եվրոպայի տարածքում չէ: